Թարմացվել է: 16.10.2026
LawServices.ai-ը առցանց ծառայություն է Հայաստանի բիզնեսի համար․ ստուգում է աշխատանքային պայմանագրերը ՀՀ աշխատանքային օրենսգրքով և պատրաստում կադրային փաստաթղթեր (այսուհետ՝ Ծառայություն)։
Անձնական տվյալների հետ կապված հարցերով գրեք՝ yerevanmeet@gmail.com։
Հաշվի տվյալներ՝ անուն, էլ․ հասցե, գաղտնաբառի հեշ (գաղտնաբառն ինքը չի պահվում), երկքայլ նույնականացման կարգավորումներ։
Ընկերության վավերապայմաններ՝ անվանում, ՀՎՀՀ, հասցե, բանկային տվյալներ, տնօրենի անուն։
Ձեր վերբեռնած կամ ստեղծած փաստաթղթերը և դրանցում առկա աշխատողների տվյալները (անուն, անձնագրի/ID տվյալներ, ՀԾՀ, հասցե, կոնտակտներ)։
Անձնագրի կամ ID քարտի սկանը՝ միայն տվյալները ճանաչելու համար․ սկանը չի պահվում ճանաչումից հետո։
Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, մուտքի փորձեր, սխալների գրանցամատյան՝ անվտանգության նպատակով։
Աջակցության և իրավաբանի հետ նամակագրություն (պահվում է գաղտնագրված)։
Ծառայություն մատուցելու՝ պայմանագրերի ստուգում, ուղղում, փաստաթղթերի ստեղծում։
Անվտանգության՝ մուտքի պաշտպանություն, չարաշահումների կանխում։
Աջակցության և ձեզ հետ կապի։
Օրենքով սահմանված պարտականությունների կատարման։
Պայմանագրի տեքստը ճանաչվում է մեր սերվերում։ Նախքան տեքստը ԱԲ ծառայության մատակարարին ուղարկելը՝ անուններ, անձնագրերի և ՀԾՀ համարներ, հասցեներ, հեռախոսներ, էլ․ հասցեներ և հաշվեհամարներ փոխարինվում են պայմանական նշաններով։ Մատակարարը իրական անձնական տվյալներ չի ստանում։
«Մուտք Google-ով» գործառույթի համար ստանում ենք միայն ձեր էլ․ հասցեն, անունը և Google-ի նույնացուցիչը՝ ձեզ մուտք գործելու համար։
«Բացել Google Docs-ում» գործառույթի համար խնդրում ենք միայն drive.file հասանելիություն․ ձեր Google Drive-ում ստեղծում ենք միայն այն փաստաթղթերը, որոնք դուք եք ընտրում բացել։ Մենք չենք կարդում, չենք դիտում և չենք փոխում ձեր Drive-ի այլ ֆայլերը։ Google-ի հասանելիության բանալին պահվում է գաղտնագրված և օգտագործվում է միայն այդ նպատակով․ այն կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր Google հաշվում կամ պրոֆիլում։
LawServices.ai-ի կողմից Google API-ներից ստացված տեղեկատվության օգտագործումը և փոխանցումը համապատասխանում է Google API Services User Data Policy-ին, ներառյալ Limited Use պահանջները։ Google-ի տվյալները չենք վաճառում, չենք օգտագործում գովազդի կամ ԱԲ մոդելներ սովորեցնելու համար։
Անձնական տվյալներ չենք վաճառում։ Տվյալները հասանելի են միայն՝
ձեր ընկերության այն օգտատերերին, որոնց դուք եք հրավիրել (յուրաքանչյուր ընկերության տվյալները մեկուսացված են մյուսներից)․
հարթակի իրավաբաններին՝ միայն այն հարցերը, որոնք դուք ինքներդ եք ուղարկում․
տեխնիկական մատակարարներին՝ սերվերներ, ԱԲ ծառայություն (առանց անձնական տվյալների), Google (միայն ձեր ընտրությամբ)․
պետական մարմիններին՝ միայն օրենքով սահմանված դեպքերում։
Տվյալները պահվում են Եվրոպայում գտնվող սերվերներում։ Կապը գաղտնագրված է (TLS 1.2/1.3), տվյալների բազան և նամակագրությունը պահվում են գաղտնագրված, երկքայլ նույնականացումը պարտադիր է բոլոր օգտատերերի համար։
Տվյալները պահվում են, քանի դեռ ձեր հաշիվն ակտիվ է։ Ջնջված փաստաթղթերը զամբյուղից վերջնականապես ջնջվում են 30 օրից։ Հաշիվը ջնջելու հայտից հետո տվյալները ջնջվում են 30 օրվա ընթացքում, բացառությամբ այն տվյալների, որոնք պահելը պարտադիր է օրենքով։
Դուք կարող եք ստանալ ձեր տվյալների մասին տեղեկություն, ուղղել, ջնջել դրանք կամ հետ վերցնել համաձայնությունը՝ գրելով yerevanmeet@gmail.com հասցեին։ Կպատասխանենք 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ծառայությունը կիրառում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։
Էական փոփոխությունների մասին կտեղեկացնենք Ծառայության մեջ կամ էլ․ փոստով։
Բարև։ Կպատմեմ LawServices.ai-ի մասին՝ գրանցում, տվյալների անվտանգություն, գներ և հնարավորություններ։ Ընտրեք հարց կամ գրեք ձերը։